Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանսի շրջանային խորհուրդը Արցախի ճանաչման բանաձև է ընդունել

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News    

ֆղանս

Ֆրանսիայի Իլ-դը-Ֆրանս շրջանի շրջանային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն պատերազմից տուժած Արցախի խաղաղ բնակչությանն ու ի սատարումն Արցախի Հանրապետության ճանաչմանը։

Բանաձևում մասնավորապես, նշված է, որ շրջանային խորհուրդը՝ Հաստատում է հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու հրատապ անհրաժեշտությունը` երաշխավորելու տուժած քաղաքացիական բնակչության կայուն անվտանգությունը և Արցախում խաղաղության հաստատման և նրա ճանաչման գործընթացի կյանքի կոչումը, Լիազորում է շրջանային խորհրդի նախագահին դիմել Հանրապետության Նախագահին՝ ելնելով այն անհրաժեշտությունից, որ Ֆրանսիան պետք է ներգրավվի` հօգուտ հակամարտության վերջնական լուծման, խաղաղության, Արցախի ճանաչման գործընթացի կյանքի կոչման։

Կոչ է անում ազգային, եվրոպական և միջազգային իշխանություններին միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու հակամարտության զոհ դարձած հայ խաղաղ բնակչության պաշտպանությունը և գործադրելու նրանց անվտանգությանը նպաստելուն միտված բոլոր միջոցները, Վերահաստատում է իր աջակցությունը հակամարտությունից տուժած հայ բնակչությանը՝ տևական խաղաղության և ազատության հասնելու նրանց նկրտումների հարցում, ինչպես նաև իր անսասան բարեկամությունը Հայաստանին, երկիր, որի հետ Ֆրանսիան ամուր և բացառիկ կապեր ունի՝ մասնավորապես 1915 թ.- ի հայոց ցեղասպանությունից ի վեր, Տրամադրում է 75,000 եվրոյի չափով շտապ մարդասիրական օգնություն Ֆրանսիայի Հայկական ընդհանուր բարեգործական միության (ՀԲԸՄ Ֆրանսիա) Արցախի քաղաքացիական բնակչությանն աջակցություն ցուցաբերելու նպատակով։

 Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձև ընդունեց, երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ:

 --00—ՄՀ