Ծովագյուղի գյուղապետի մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել․ կա ձերբակալված

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News   

ձերբակալված

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ նոյեմբերի 26-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 137 հոդվածի 1-ին մասի և 316 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչ 36-ամյա Արտյոմ Մելոյանը։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, այս տարվա սեպտեմբերի 24-ին Սևան բժշկական կենտրոնից Ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ակնագնդի սալջարդ, տրավմա» ախտորոշմամբ՝ իրենց մոտ է տեղափոխվել 40-ամյա Իգոր Մեսրոպյանը։

Հիվանդանոց մեկնած Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 14։30-ի սահմաններում Սևան-Դիլիջան ավտոճանապարհի «Ծովագյուղ» սուպերմարկետի դիմաց գտնվող դաշտամիջյան հատվածում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները համատեղ իրականացրել են հասարակական կարգի պահպանություն, որպեսի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ աշխատակիցները կարողանան առանց խոչընդոտի հողի տակ գտնվող գազի խողովակի ստուգումներ իրականացնեն։ Այդ պահին Lexus մակնիշի 22 TT 100 համարանիշի ավտոմեքենայով նշված վայր են ժամանել Ծովագյուղի գյուղապետ 36-ամյա Վահրամ Գևորգյանը, երեկ ձերբակալված Ա․ Մելոյանը, որտեղ գյուղապետը հայտարարել է, որ ինքը թույլ չի տալու, որպեսզի «Գազպրոմի» աշխատակիցները ստուգումներ իրականացնեն, որից հետո կյանքին և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքներ է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի աշխատակից 52-ամյա Հովհաննես Սանամյանին։

Ոստիկանության ախատակիցների կողմից գյուղապետին հորդորվել է, որպեսզի չխոչընդոտի նշված աշխատանքներին, քանի որ այդ ամենը կատարվում են օրենքի շրջանակում։ Րոպեների ընթացքում նշված վայր են ժամանել շուրջ 50-ից ավելի քաղաքացնիներ, ովքեր չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, հրելով ճեղքել են ոստիկանական պատնեշը և սկսել սեռական բնույթի հայհոյանքներ տալ Ոստիկանության և Գազպրոմի աշխատակիցների հասցեին, այնուհետև բռնություն են կիրառել մի քանի ոստիկանների նկատմամբ, իսկ Ա․ Մելոյանը բռունցքով անակնկալ հարվածել է Ճամբարակի Ոստիկանության բաժնի ոստիկան 26-ամյա Ռուբեն Մխիթարյանին։ Իսկ Ծովագյուղի բնակիչ 33-ամյա Սպարտակ Թովմասյանը քարով հարվածել և կոտրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Բելառուս ՄՏԶ» տիպի տրակտորի ապակին։ Փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախուզության ու համայնքային ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու բացատրական աշխատանքների արդյունքում երեկ Ա․ Մելոյանը ներկայացել է Ոստիկանության Սևանի բաժին, որտեղ էլ որպես կասկածյալ ձերբակալվել է։ Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորներից Ի․ Մեսրոպյանը Ոստիկանության Գավառի բաժնի պետն է, կոչումով՝ Ոստիկանության փոխգնդապետ։

Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 24-ին, մարտաֆիլմ հիշեցնող ծեծկռտուք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ծովագյուղում 40-ից ավելի գյուղացիներ հարձակվել են «Գազպրոմ Արմենիա» Գեղարքունիքի մարզային վարչության աշխատակիցերիվ վրա, քարերով. փայտերով ծեծի են ենթարկել «Գազպրոմ»-ի աշխատակիցներին, կոտրել նրանց ծառայողական ավտոմեքենան։

Այնուհետև դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սևանի և Գավառի բաժինների ծառայողները, սակայն գյուղացիները և, ըստ նախնական տեղեկությունների, գյուղապետ Վահրամ Գևորգյանը գյուղացիներին հանդարտեցնելու փոխարեն ավելի են շիկացրել մթնոլորտը և նույնիսկ չեն սթափվել՝ ոստիկաններին տեսնելով ու գյուղապետի անմիջական հրահանգով այս անգամ հարձակվել են ոստիկանների վրա։ Դրա արդոյւնքում մարմնական վնասվածքներ են ստացել ոչ միայն մի քանի ոստիկաններ, այլ նաև Գավառի ոստիկանապետ Իգոր Մեսրոպյանը և Սևանի ոստիկանապետ Սարիբեկ Ռուստամյանը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ պատճառը եղել է այն, որ «Գազպրոմ»-ում տեղեկություններ են ստացվել, որ գյուղում երկար տարիներ կատարվել է գազագողություն։  

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս