«Իմ քայլը» երկընտրանքի առջև է՝ շարունակե՞լ կործանել Հայաստանը, թե՞ մասնակցել իմպինչմենտի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն այն տեսակետին է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի անունից իրավունք չուներ ստորագրելու նոյեմբերի 10-ի հայտարարության ներքո: 24News-ի հետ զրույցում նշում է՝ այդ հայտարարության մեջ միակ հայանպաստ կետն այն է, որ դադարեցվել է բռնության գործադրումը:

«Իմ քայլը» երկընտրանքի առջև է՝ մնալ ու շարունակե՞լ կործանել Հայաստանը, թե՞ մասնակցել իմպինչմենտի: Փաշինյանն իվիճակի չէ երկիր կառավարելու: Նա քաղաքական խոսույթը իջեցրել է հայհոյանքի մակարդակի, իսկ դա մշակույթի վախճանն է, ինչի համար Փաշինյանն, անպայման, պետք է պատասխան տա: Մարդկանց պառակտող ֆեյսբուքյան ոհմակների ամբոխ է պահում, հետո ասում՝ համախմբվեք: Ո՞ւմ շուրջ համախբվեն մարդիկ, ի՞նչ գաղափարների»,- ընդգծում է Մանասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ