Տավուշի մարզի որոշ բնակավայրերի՝ Ադրբեջանին անցնելու լուրն ապատեղեկատվություն է

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News   

Thumbnail

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայկական մամուլում կրկին ապատեղեկատվություն է տարածվում Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի՝ իբրև թե Ադրբեջանին անցնելու վերաբերյալ։ Ցավով պետք է արձանագրենք, որ

նման ստահոդ տեղեկատվությունը տարածվում է` հղում անելով ադրբեջանցի լրագրողին, մինչդեռ դեռևս նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը պաշտոնական մեկնաբանություն է տվել հարցի առնչությամբ:

Կրկին հորդորում ենք գործընկերներին անհարկի խուճապ չառաջացնել հանրության շրջանում և զերծ մնալ ՀՀ պետական շահերին հակասող չփաստարկված և մանիպուլյատիվ տեղեկատվություն տարածելուց»:

--00--ԱԹ