Չե՛ք պլստալու․ իշխանությունը վախենում է, որ կենթարկվի պատասխանատվության․ Վահե Էնֆիաջյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

«Այս իշխանությունը պատասխանատվությունից խոսելիս իրականում հենց հիմա խուսափում է պատասխանատվությունից, և աթոռից ամեն գնով կառչելու հանգամանքը ասվածի վառ ապացույցն է»,-այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։ 

«Իշխանությունն այսօր վախենում է որ կենթարկվի պատասխանատվության, բայց նրանք նաև մի բան պետք է հասկանան, վեց ամիս կլինի, վեց օր հետո կլինի, վեց շաբաթ, թե վեց տարի հետո, միևնույն է այն մարդիկ, որոնք բերեցին ՀՀ-ն և Արցախի Հանրապետությունն այս օրվան, իրենք պատասխան են տալու», -նշել է Էնֆիաջյանը։

«Ներկա ու նախկին իշխանության, ով ուզում է լինի, ով ինչ մեղավորություն ունեցել է, պետք է բացահայտվի, և մեր ժողովուրդն իմանա՝ ով ինչ պետք է աներ, բայց չի արել, ով ինչ կարող էր անել, չի արել, կամ ինչ կարող էր անել, բայց մի բան էլ ավել է արել։ Մի քանի հազար զոհ ենք տվել, անհայտ է մեր ռազմագերիների թիվն Ադրբեջանի տարածքում, ունենք հազարավոր հաշմանդամություն ստացած քաղաքացիներ, ու ոչ մի խնդիր չի լուծվել, այսինքն՝ սրա պատասխանատուն ո՞վ է լինելու, որքա՞ն կարելի է հանդուրժել»,- նշել է ԱԺ փոխխոսնակը։

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի վերջին հայտարարություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ