Քարվաճառի հանձնման հետ կապված բազում խնդիրներ կան, այդ թվում՝ Սևանի պահպանության

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 27, 24News

«Երևանի մամուլի ակումբի» ղեկավար Բորիս Նավասարդյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում խոսել է Սոթքի հանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին։

Նավասարդյանը կարծում է, որ մենք սահմանային ողջ երկայնքով ունենալու ենք սահմանազատման խնդիր և Սոթքի միջադեպը կարող է շարունակական լինել։
«Եթե մենք ունենայինք բանակցային ավելի հզոր ռեսուրս, այսինքն՝ ակտիվորեն մասնակցեինք այդ ամենին, կարելի էր խոսել նույնիսկ տարածքների փոխանակման մասին։ Քարվաճառի հետ կան բազում այդպիսի խնդիրներ, այդ թվում՝ նաև Սևանի պահպանության հետ կապված, որոնք նույնպես արդյունավետ բանակցությունների արդյունքում հնարավոր էր լուծել հենց տարածքների փոխանակման միջոցով, եթե չենք կարողանում պնդել միայն մեր շահերը»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս