Կարող ես հետ բերել կորցրածդ, երբ ազգովի կհզորանաս, կդառնաս մի մարմին. Իսպիրյան

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News  

Ներսիկ Իսպիրյան

Հայ երգիչ Ներսիկ Իսպիրյանն ուղերձ է հղել հայ ժողովրդին: Դրանում ասված է.

«Կորուստները տարբեր են լինում, ամեն կորուստ իր հետ կարող է տանել քեզանից մի մասնիկ, բայց հայրենիքի կորուստը միակն է, որ տանում է ամբողջը՝ անցյալդ ու պատմությունդ, տեսակդ ու ինքնությունդ, արժանապատիվ ապրելուդ իրավունքն ու նույնիսկ իրավունք ունենալուդ իրավունքը։ Հայրենիքի կորուստը մի վերք է,որը մնում է միշտ բաց և թաց...

Դու պարտավոր ես բուժել վերքերդ ու կարող ես հետ բերել կորցրածդ, երբ ազգովի կհզորանաս ու կդառնաս մի մարմին, կհամախմբվես հայրենասիրության և պահանջատիրության գաղափարի շուրջ...»:

--00--ԱԹ