Ինձ ու իմ ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնողի ճանապարհին կանգնելու համար

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News 

Նարեկ Մալյան

Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է  «ՎԵՏՕ»  շարժման համահիմնադիր Նարեկ Մալյանը:

«Ինձ ու իմ մի շարք ընկերների այսօր մեղադրանք առաջադրվեց՝ հող հանձնող վիժվածքի ճանապարհին կանգնելու համար։ Որովհետև մենք դեմ էինք, որ ազգի դավաճան Նիկոլը թուրքին հանձնի Սոթքը, Քարվաճառը, Շուշին ու Հադրութը։ Իսկ բոլոր մարդիկ, որոնք ազգի դավաճան վիժվածքի փոխարեն փորձում են քրեական գործեր կարել իմ ու իմ ընկերների վրա, թող պատրաստվեն դատվելու։ Պատասխանատու ձևով ասում եմ՝ պատասխան եք տալու ու դեռ շատ եք զղջալու թուքրին հայրենիք հանձնածի դիմացը կզելով՝ մեզ պես թշնամի վաստակելու համար։

Պատասխան տվողների առաջին շարքում դատավոր Կարեն Ֆարխոյանն է լինելու, որը դակեց մեր տներ մտնելու ապօրինի սանկցիաները։

Կարեն Ֆարխոյան, դու դատվելու ես։ Ես քեզ խոստանում եմ դա։ Դատվելու ես ազգի դավաճանի քաղաքական հրահանգները կատարելու համար։ Քեզ ոչ մեկ չի փրկելու։ Կրկնում եմ՝ ոչ մեկ։ Դատվելու է նաև քո կաշառակեր ու կաշառատու եղբայրը՝ Ջոն Ֆարխոյանը ու բոլոր էն մարդիկ, որոնք ներգրված են «Ֆարխոյանի ցանկ» կոչվող տխրահռչակ թղթի կտորում։ Ձեր կզող տեսակը պիտի վերացնենք էս երկրից ու վերացնելու ենք։ Զգուշացնում եմ, որ հետո նեղանալ չլինի»։

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս