Լուսացույցների փոփոխություն՝ Երևանի մի քանի խաչմերուկներում․ ՃՈ

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 27,  24News 

լուսացույց

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա-Նար Դոսի փողոց, Էրեբունի փողոց-Ազատամարտիկների փողոց և Դավիթ Բեկի փողոց-Նուբարաշենի փողոց խաչմերուկների տրանսպորտային լուսացույցները երթևեկելի մասի աջ կողմից տեղափոխվել և տեղակայվել են երթևեկելի մասի վրա:

--00--ԱՀ