Կարասինը և Աբաշիձեն քննարկել են Ղարաբաղի հարցով հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 28,  24News   

Արցախ
Սենատոր Գրիգորի Կարասինը ռուս-վրացական ներկայիս ոչ պաշտոնական երկխոսության մեխանիզմի շրջանակներում, նոյեմբերի 27-ին տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպում է անցկացրել Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են երկու երկրների արտաքին գործերի և տրանսպորտի նախարարությունների ներկայացուցիչներ:

Հանդիպմանը նշվել է նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հայտարարության ընդունման կարևորությունը, որը հնարավորություն է տալիս դադարեցնել ռազմական գործողությունները և պայմաններ ստեղծել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակը կայունացնելու համար:

Կարևորվել է համաձայնագրում տեղ գտած տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակման կետը, ինչը նոր հնարավորություններ է բացում Անդրկովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար։

--00—ՄՀ