Բերձորն այս պահին չի տարհանվում․ դեռ վերջնական որոշում չկա

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

24News-ը զրուցել է Արցախի Քաշաթաղի շրջանի վարչակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մուշեղ Ալավերդյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչպիսին է իրավիճակը Բերձորում։

Նա հայտնել է, որ մինչ երեկ առավոտվա դրությամբ Բերձորում տարհանում է իրականացվել, սակայն այս պահի դրությամբ քաղաքի բնակիչները չեն տարհանվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ