Պատերազմից հետո ԼՂ տարածքն ականազերծելու համար կպահանջվի մոտ 15 տարի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

ստեփանակերտ ար

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրեն Սամվել Մեսրոպյանին, գրում է, որ ռազմական գործողություններից հետո Լեռնային Ղարաբաղի տարածքը պայթուցիկներից մաքրելու համար կպահանջվի մոտ 15 տարի: 

«Արդեն 20 տարի է՝ աշխատում եմ այս մասնագիտությամբ: Ըստ իմ հաշվարկների՝ անհրաժեշտ կլինի մոտ 15 տարի Լեռնային Ղարաբաղի տարածքում ամեն ինչ հայտնաբերելու, ականազերծելու և մաքրելու համար»,-ասել է Մեսրոպյանը և հավելել, որ գնալու են նաև գյուղեր:

ԼՂ մարդասիրական ականազերծման կենտրոնի տնօրենը նաև հայտնել է, որ հայտնաբերված վտանգավոր առարկաների թվում կան տանկային ու հրետանային արկեր, ձեռքի նռնակներ և կասետային զինամթերք:

--00—ԼՄ