Պայմանագրայիններն ստացել են իրենց աշխատավարձից պակաս աշխատավարձ. պատգամավորը դիմել է ՊՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է ՀՀ պաշտպանության նախարարին ուղղված դիմումը և կից գրառում արել՝ թե պայմանագրային զինծառայողներն իրեն հայտնել են, որ իրենց աշխատավարձի զգալի մասը չի վճարվել:

«Պայմանագրային զինծառայողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձից պակաս աշխատավարձ։ Պաշտպանության նախարարից սպասում եմ պարզաբանում»,- գրել է Սարգիս Ալեքսանյանը:

նկար

--00—ԼՄ