Որևէ լուրջ հարց կարգավորում չի ստանալու, եթե երկիրը շարունակում է ղեկավարել Փաշինյանը

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչ խնդիր էլ որպես առաջնահերթություն առանձնացնում ես, ձևակերպում լուծման ճանապարհները, մեկ է՝ ի վերջո գալիս հանգում ես այն կետին, որ երկրում այլևս որևէ լուրջ հարց կարգավորում չի ստանալու, եթե երկիրը շարունակում է ղեկավարել Նիկոլ Փաշինյանն ու իր քաղաքական թիմը։

Այս մարդիկ որևէ խնդիր լուծելու կարողություն և ռեսուրս չունեն, վստահության դիֆիցիտի մասին դեռ չեմ խոսում։

Առավել, քան երբևէ, իրերը պետք է կոչել իր անուններով»։

--00--ԱԹ