Դիակի գլուխը կտրել, էնքան էին ֆուտբոլ խաղացել, որ չոր գանգն էր մնացել. Աիդա Սերոբյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 28, 24News

Գնդապետ, «Արցախյան պատերազմի մասնակից կանայք» հասարակական կազմակերպության նախագահ Աիդա Սերոբյանը, որ մասնակցել է թե՛ Արցախյան ազատամարտին, թե՛ 44 օր տևած վերջին պատերազմին, նշում է՝ 90-ականներին զենք ու զինամթերք, հագուստ ու կոշիկ չունեին, հիմա՝ ԱԹՍ, ինքնաթիռներ ու «Սմերչ», բայց AКМ-ով, օրինակ, «Սմերչի» դեմ չես կռվի:

24News-ի հետ զրույցում անկեղծանում է՝ երբ ռազմի դաշտում երբ իմացել են ադրբեջանցին Շուշիում է, ինֆարկտ ստանալու աստիճան ծանր են տարել լուրը:

Երկու պատերազմ տեսած գնդապետի համար 1990-ականների ազատամարտը խաղուպար էր: Այժմ, հավելում է, ասես «գենոցիդ» լինի: Սերոբյանի համոզմամբ՝ թուրքը չի փոխվել ու չի փոխվելու:

Հիշում է՝ ինչպես էին թուրքերը դիակի գլուխ կտրել ու այնքան ֆուտբոլ խաղացել, որ չոր գանգն էր մնացել:

«Ռացիան» պահել էին գերի ընկերուհուս՝ Նաիրայի մոտ, ու ողջ-ողջ կտրտում էին նրան, ձայնը մինչև հիմա ականջներիս մեջ է: Թուրք ասելիս նախևառաջ թքում եմ, ու, այո՛, թքելու բան են դրանք»,- ցավով է պատմում մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս