Կոստանյանը վարչապետին հարցում է ուղղել Արցախի բնակավայրերի հանձնման փաստաթղթի վերաբերյալ

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Կոստանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նոյեմբերի 9-ին կնքված պայմանագրով Արցախյան 44-օրյա պատերազմն ավարտվեց և կորցրեցինք Արցախի տարածքների զգալի հատվածը` չունենալով հստակություն Ադրբեջանին անցնող տարածքների և ժամկետների վերաբերյալ։

Վարչապետին հարցում եմ ուղարկել՝ պահանջելով տրամադրել տեղեկատվություն, թե․

- որտե՞ղ է հրապարակվել ստորագրված հայտարարության վերաբերյալ ծանուցումը,

- կա՞ն արդյոք հայտարարությանը կից համապատասխան հավելվածներ, համաձայն որոնց հստակ սահմանազատված են այն բնակավայրերը կամ տարածքները, որոնք անցնում են Ադրբեջանին,

- ի՞նչ ժամկետներում են անցնում,

- կա՞ արդյոք կառավարության համապատասխան որոշում տվյալ տարածքների և դրանց հանձնման ժամկետների վերաբերյալ։

Խնդրել եմ տրամադրել բոլոր որոշումները»։

--00--ԱԹ