GPS-ով հանձնվող հայրենիք. թուրքը կլասիկ շարասյունով մտավ Սոթք. Նաիրա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Նաիրա Զոհրաբյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում «GPS-ով հանձնվող հայրենիք» վերտառությամբ գրառում է արել, որում նշել է.

«Երբ Նիկոլը, երեք միլիոն հպարտ վարչապետերից թաքուն, հանձնեց Արցախը ու բոլորս, այդ թվում մինչև վերջ սատարող հպարտները, դեռ գլխի չէին ընկել, որ սա մեծ արհավիրքի միայն սկիզբն է: Թուրքը հասել է Հայաստան ու որ գյուղը հավեսը տալիս է, ասում է` փաթաթե՛ք, ես սա ևս վերցնում եմ:

Թուրքը կլասիկ շարասյունով մտավ Սոթք, իր GPS-ը միացրեց ու հայտարարեց, որ մի քանի կիլոմետր առաջ պիտի գա:

Ու եկավ։ Նախօրեին, Սոթքի հանքավայրի մոտ, ազերի զինվորը ինձանից ընդամենը մեկ, կրկնում եմ` մեկ մետր հեռավորության վրա էր: Գլխավոր գերագույն պարտվողը իր հերթական «կռուտիտ» լայվում հաստատեց Ադրբեջանի իրավունքը՝ վերադառնալ խորհրդային սահմաններին: Թե Սոթքի հանքի, ով Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է, քանի՞ տոկոսն է GPS-ով անցնում Ադրբեջանին, երևի առաջիկա օրերին կիմանանք Ալիևից:

Իսկ հիմա ընդամենը մի փոքրիկ սպռավոչկա Սոթքի ոսկու հանքի մասին:

Սոթքի ոսկու հանքն ունի 1654 աշխատակից: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տվյալով հոկտեմբերին ընկերությունը վճարել է 1.654.000 դրամ։ Հայաստանի սահմաններն առանց բանակցությունների, GPS-ով ու google maps-ով գծելու հետևանքով 1654 մարդ, կամ նրանց զգալի մասը դառնալու են գործազուրկ։ Գործազրկությամբ ամենածանր վիճակում գտնվող Վարդենիսում:

Հա, մեկ էլ, որ գերագույն գլխավոր պարտվողն ասում է՝ վերադառնալու ենք խորհրդային Հայաստանի ու խորհրդային Ադրբեջանի սահմաններին, կարո՞ղ ենք ենթադրել, որ խորհրդային Հայաստանի կազմում գտնվող Արծվաշեն գյուղը վերադարձվելու է Հայաստանին:

Ուզում եմ տեսնել այն տեսարանը, երբ գերագույն գլխավոր պարտվողը, արդեն Հայաստանի տարածքները թուրքին տալուց հետո Ալիևին կասի` «դե, եթե վերադառնում ենք խորհրդային սահմաններին, ուրեմն մեր Արծվաշենը հետ տվեք»։

Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ է ասելու Ալիեւը...»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս