Արցախի ԱԻՊԾ-ն զգուշացնում է՝ քիչ հետո Ստեփանակերտում և Ասկերանի տարածքում պայթյուն կլսվի

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

Արցախի ԱԻՊԾ

Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են.

«Քիչ հետո Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի կունենա ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։

Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»։

--00--ԱԹ