Մոլագար աթոռամոլը. Արթուր Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Չար լեզուներն ասում են, որ զանգվածային անկարգություններ կազմակերպած և 10 մարդու մահվան պատճառ դարձած մոլագարը քրեակատարողական հիմնարկում աչքի է ընկել ունիկալ աթոռամոլությամբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը։

«Մոլագար աթոռամոլը

Չար լեզուներն ասում են, որ զանգվածային անկարգեւթյուններ կազմակերպած և 10 մարդու մահվան պատճառ դարձած մոլագարը քրեակատարողական հիմնարկում աչքի է ընկել ունիկալ աթոռամոլությամբ:

Նա գաղութում իր հետ ման էր տալիս ծալվող ԱԹՈՌ, և զբոսանքի ժամանակ նստում իր նախընտրած վայրում: Դա բավականին զվարճացնում էր մյուս կալանավորներին, որոնք պահը չէին կորցնում մոլագար մարդասպանին ծաղրելու և ստորացնելու համար:

Սակայն բոլոր ստորացումներն ու նվաստացումները ԴԱՎԱՃԱՆԻՆ չէին հուզում, քանի որ նրա համար ամենակարևորը այդ ԱԹՈՌՆ ԷՐ, որից ոչ մի րոպե չէր պոկվում:

Ասում են նույնիսկ, նա մեծ սկանդալ է սարքել մի քրեական հեղինակության հետ, ով փորձել է նստել այդ աթոռին՝ տեսնելով այն մի քանի րոպե ազատ:

Հիմա ԴԱՎԱՃԱՆԸ գտել է նոր, ավելի մեծ ու հզոր աթոռ, իր դժբախտ և դժգույն կյանքի երազանքը: Այս աթոռը նրան հնարավորություն է տալիս պատժել ու վրեժ լուծել բոլորից. մարդկանցից, Արցախից, արցախցիներին, ժողովրդից ու Հայկական պետականությունից: Նա իր դժբախտ և դժգույն կյանքում չի տեսել սեր, քնքշանք, հոգատարություն, նվիրում, նրան ամբողջ կյանքում ուղեկցել է ստորացումը, նվաստացումը, ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆԸ . . .

Հիմա նա ունի պետության ղեկավարի ԱԹՈՌԸ, բայց չի կարողանում մոռանալ իր դժբախտ և դժգույն կյանքի խորհրդանիշ դարձած բանտային ծալվող աթոռը, ամեն գիշեր երազում տեսնում և դիվահար վեր թռնում քնից:

ՀԱՅՐԵՆԻՔԻ ԴԱՎԱՃԱՆ ՃԻՎԱՂԸ զգում է, այս անգամ, շատ շուտով , այդ ծալովի աթոռը դառնալու է նրա ԱՄԲՈՂՋ կյանքի անբաժան ուղեկիցը»,֊գրել է Ղազինյանը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս