Մեծ Բրիտանիան կորոնավիրուսի պատվաստանյութի ևս 2 մլն չափաբաժին է պատվիրել Նուբար Աֆեյանից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

կորոնավիրուս

Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոյեմբերի 29-ին, ստորագրել է համաձայնագիր Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լրացուցիչ 2 մլն չափաբաժնով երկիրն ապահովելու մասին։ Այս մասին հայտնում է Մեծ Բրիտանիայի կառավարության կայքը:

Այդկերպ, կորոնավիրուսի դեմ այդ պատվաստանյութի չափաբաժինների թիվը, որը տրամադրվել է Մեծ Բրիտանիային, հասել է 7 միլիոնի:

--0--ԿԿ