Քիմ Քարդաշյանը հայտնել է ԱՄՆ-ում արցախցի երեխաների համար տոնական նվերներ պատրաստելու մասին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

հասարակական

Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանին և Բերկլիի Կալիֆոռնիայի համալսարանին կից գործող «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» (Hidden Road Initiative) ՀԿ-ի նախաձեռնության մասին։ Նախաձեռնությունն աջակցություն է տրամադրելու Արցախի տեղահանված բնակիչներին:

Նախաձեռնությունը կոչվում է «Տոնական ուսապարկեր Արցախի համար» և նպատակ ունի ուրախացնել արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին: Նրանց համար նվերներ են պատրաստվում ուղարկել, որին կարող են միանալ բոլոր ցանկացողներն ԱՄՆ-ում:

հասարակական

--0--ԿԿ