Վերջին մեկ օրում Հայաստանից ևս 2431 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

․

Վերջին մեկ օրում ռուս խաղաղապահների աջակցությամբ Հայաստանից ավելի քան 2400 փախստական է վերադարձել Լեռնային Ղարաբաղ: Այս մասին, ինչպես հայտնում է ТАСС գործակալությանը, տեղեկացրել են ՌԴ պաշտպանության նախարարությունից:

« Նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 23 514 փախստական»,- հայտնել են ռուսական ռազմական գերատեսչությունից:

 ՌԴ խաղաղապահ ուժերի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համակարգմամբ շարունակվում է զոհերի մարմինների որոնման և փոխանակման աշխատանքները:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս