Վարչապետի մեքենային ձվով հարվածելու համար քաղաքացին բերման չի ենթարկվել․ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 29, 24News

ոստիկանություն

Ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որ իրականությանը չի համապատասխանում ԶԼՄ-ներում և սոցցանցում տարածված տեղեկությունը, թե Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենային ձվով հարվածելու համար քաղաքացի է բերման ենթարկվել ոստիկանություն:

«Հայտնում ենք, որ լուրը չի համապատասխանում իրականությանը»,– ասվում է Ոստիկանության պարզաբանման մեջ:

Հիշեցնենք, որ Mediaport տելեգրամյան ալիքն ավելի վաղ տեղեկացրել էր, որ քաղաքացին ձվով հարվածել է Նիկոլ Փաշինյանի մեքենային, ինչից հետո Նրան տարել են Ոստիկանություն:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս