Սիսիանում և Տիգրանաշենի ոլորաններում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

սառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։ 

Կոտայքի մարզում, Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում և Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղում է ձյուն։

Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում մերկասառույց է։

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է։

--00—ԼՄ