Աշխարհում վարակվածների թիվը 63 մլն է, որից 1,4 մլնն մահացել է, 43,5 մլնն՝ ապաքինվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

կորոնա մահ կոր

Նոյեմբերի 30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 63,072,855 է, որից 1,465,186-ը մահացել է, 43,546,189-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 18,061,480 է, որից 105,337 մարդ կամ 0,6 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:

Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 13,750,404 վարակման դեպք, որից 273,072-ը մահացել է, 8,107,203-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 5,370,129 մարդ:

Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,432,075 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,314,740 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,269,316 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,218,483 վարակակիր:

Հայաստանը ցանկում 52-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 134,768 է:

Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 15-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 948,749 է: Թուրքիան ցանկում 18-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 607,628 է: Ադրբեջանը ցանկում 59-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 118,195 է, իսկ Վրաստանը՝ 53-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 132,368 է:

Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:

--00—ԼՄ