ՌԴ ՊՆ-ն ԼՂ-ում դաշտային հոսպիտալ է տեղակայել, որը պատրաստ է տեղավորել 40 մարդու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1
«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնում է, որ ՌԴ ՊՆ-ն Լեռնային Ղարաբաղում դաշտային հոսպիտալ է տեղակայել:

«Կենտրոնանալու ենք խաղաղապահ զորակազմին բժշկական օգնություն տրամադրելու վրա, բայց նաև պատրաստ ենք օգնել խաղաղ բնակչությանը։ Պատրաստ ենք մեր միջոցներով տեղավորել մինչև 40 մարդու»,-լրագրողներին հայտնել է ԼՂ-ում բժշկական բրիգադի պետ Յարոսլավ Իվանովը։

Ըստ աղբյուրի՝ դաշտային հիվանդանոցը հագեցած է վերակենդանացման, ֆունկցիոնալ ախտորոշման, լաբորատոր ախտորոշման, վիրահատարանի, ատամնաբուժական և ակնաբուժական սենյակներով: Կան նաև թոքերի արհեստական օդափոխության սարքեր, ուլտրաձայնային և ռենտգենյան սարքավորումներ։

--00—ԼՄ