«Մտածում էի չարձագանքել». Սողոմոնյանը Փաշինյանի գրառման հետ կապված պատմություն է հիշել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

1

Ռոբերտ Քոչարյանի Ֆեյսբուքի պաշտոնական էջում հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը գրառում է հրապարակել:

«Մտածում էի չարձագանքել կամ պարզապես ասել՝ տե՛ս երեկվա ասածս։ Բայց Փաշինյանի այս գրածի կապակցությամբ մի պատմություն հիշեցի։ 

Մեկն ընկերոջը հարցնում է․ ճի՞շտ է, որ մեր հարևանը լոտոյով մեքենա է շահել։ Պատասխանում է՝ մոտավորապես ճիշտ է, պարզապես ոչ թե հարևանը, այլ իր եղբայրը, ոչ թե լոտոյով, այլ՝ կազինոյում, ոչ թե մեքենա, այլ՝ բնակարան, ոչ թե շահել է, այլ՝ կրվել։

Սուտն ու նենգափոխումն անբաժան են Նիկոլից»,-գրել է Վիկտոր Սողոմոնյանը։

--00—ԼՄ