«Մեր օրակարգում 1 հարց կա». Տավուշի մարզպետը «արժեք ստեղծելու» կոչ է անում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

չոբանյան

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Մեր օրակարգում 1 հարց կա՝ երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում։ Ես հավատում եմ:

Կրթության և գիտելիքի գերակայությունը․ ընտանիքից, համայնքից մինչեւ համալսարան, բիզնես, պետական կառավարման համակարգ: Աշխատանքի գերակայությունը․ աշխատող, արարող մարդը ամենաարժանապատիվ, ամենամեծ հարգանքի արժանի մարդն է։

Բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արժեք ստեղծելուն ու դրան համակողմանիորեն աջակցելուն: Եթե համայնքում մեկը ինչ-որ գործ է սկսում, բոլորս պետք է հոգանք դրա հաջողության համար, քանի որ յուրաքանչյուր՝ նույնիսկ ամենափոքր ներդրումը բոլորիս և յուրաքանչյուրիս հաջողության գրավականն է: Մեր անհատական և հանրային վարքականոններում նման դրսևորումները նորություն չեն․ ժամանակին, երբ գյուղում մեկը տուն էր կառուցում, ամբողջ գյուղը մասնակցում էր՝ ինչով կարող է»։

--00—ԼՄ