Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում  տեղի կունենա ականազերծում

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 30,  24News   

սմերչ

Ասկերանի շրջանի Այգեստան և Խնածախ համայնքների տարածքում  տեղի կունենա չպայթած ռումբերի և այլ զինատեսակների ականազերծում:

Արցախի արտակարգ իրավիճակների փրկարար ծառայությունը խնդրում է պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

Պատերազմի հետևանքով Արցախի տարածքում հայտնված հրթիռային, կասետային և հարվածային ռումբերը, ինչպես նաև ականանետերի և այլ զինատեսակների չպայթած մնացորդները սակրավորական խմբերը հայտնաբերում և ոչնչացնում են անվտանգ տարածքում:
Պարզաբանումների և այլ տեղեկությունների համար զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն:

 --00—ՄՀ