ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա դեկտեմբերի 4-ին` առցանց ձևաչափով

ԵՐԵՎԱՆՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ԵԱՏՄ

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը` անդամ երկրների վարչապետների մասնակցությամբ, տեղի կունենա դեկտեմբերի 4-ին` առցանց ձևաչափով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախագահի օգնական Իյա Մալկինան:

«Դեկտեմբերի 4-ին տեղի կունենա ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ` կառավարությունների ղեկավարների մասնակցությամբ, բայց ոչ թե դեմ առ դեմ, ինչպես նախատեսվել էր ավելի վաղ, այլ տեսակոնֆերանսի տարբերակով»,- գրել է նա:

Կայանալիք նիստի օրակարգի մասին առավել մանրամասն Մալկինան խոստացել է պատմել դեկտեմբերի 2-ին` օնլայն ճեպազրույցի ժամանակ:

--00--ԱԹ