Աշտարակի կամրջի վրա 18 ավտոմեքենաներ իրար են բախվել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

հասարակական

Նոյեմբերի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։00-ից 09։40-ն ընկած ժամանակահատվածում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աշտարակի կամրջի վրա բախվել են 18 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։ Թղթակցի հետ զրույցում վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը։ Իսկ մի քանի ավտոմեքենաների անվադողերն էլ եղել են կիսամաշ։ 

--0--ԿԿ