Հարձակման է ենթարկվել Կենտրոնի թաղապետի մայրը. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Ռուբեն Մելիքյան

Խաղաղ ակցիա իրականացնող ցուցարարների վրա հարձակվածների թվում եղել է Կենտրոնի թաղապետի մայրը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Ի գիտություն իրավապահների։

Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիևի երևանյան աջակիցների թվում ճանաչել են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։

Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը»,-գրել է Մելիքյանը։

 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս