«Ֆեյքերի» տերերը պետք է ապրեն այն նույն ցավը, ինչ պատճառել են մորս ու աղջկաս

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշում է, որ հետևողական է լինելու, որպեսզի հայհոյող, անիծող, անձնական բնույթի վիրավորանքներ հասցնող, կեղծ տեղեկություններ տարածող «ֆեյքերի» տերերը պատասխանատվության կանչվեն: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ «Ֆեյքերի» տերերը պետք է ապրեն այն նույն ցավը, ինչ պատճառել են իր մորն ու աղջկան:

Խոսելով պատերազմի ժամանակ մարդկանց հրամցված ինֆորմացիայից՝ նշեց, որ իր համար մի «ֆեյք» էլ Արծրուն Հովհաննիսյանն է: «Արծրուն, չես տարբերվում Նիկոլի «ֆեյքերից», կեղծ ու իրական «ֆեյքերով» ծախեցիք Արցախը: Ի՞նչ ես սովորեցնելու ուսանողներին, Արծրուն, ստե՞լ: Արծրուն, դու ստել ես զոհվածի մորը, տունը կորցրածին ու բոլոր-բոլորին»,- շեշտեց Զոհրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս