ՀՀ և ՌԴ վարչապետները քննարկել են ԼՂ հետհակամարտային կարգավորման հետ կապված հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Միշուստին Փաշինյան

ՌԴ կառավարության ղեկավար Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը:

Երկու կառավարությունների ղեկավարները քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները: Հատուկ ուշադրություն է հատկացվել ՌԴ մասնակցությանը Լեռնային Ղարաբաղի հետհակամարտային վերականգնման գործընթացին, այդ թվում` փախստականների և տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցման խնդիրների լուծմանը:

 

Միշուստինն ու Փաշինյանը նաև քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում համատեղ աշխատանքը:

 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս