Ոստիկաններն այնպես են բերման ենթարկում, ոնց որ իրենք հայրենիք չեն կորցրել. Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

Տիգրան Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ոստիկաններն այնպիսի դեմքերով են «Նիկոլ Դավաճան» վանկարկողներին բերման ենթարկում, ոնց որ հեչ իրենք հայրենիք չեն կորցրել։

ԱԱԾ-ի, ոստիկանության, դատախազության, քննչականի աշխատակիցներ, սա ներքաղաքական պայքար չի, սա աթոռակռիվ չի, սա հայրենազրկված մարդկանց պայքար է։

Եթե այս պարզ ճշմարտությունը չե՞ք գիտակցում՝ եկեք մանրամասն բացատրեմ, եթե գիտակցաբար եք անում, ուրեմն իմացեք, որ բոլոր առումներով պատասխան եք տալու Նիկոլ Փաշինյանի բոլոր հանցանքների համար։

Ու հիշեք, որ մեզ հայրենիքից զրկողները, մեր մի քանի հազար ընկերների զոհվելու պատախանատուները երբեք չեն մարսելու։

Եթե շարունակելու եք համալրել նրանց շարքերը, ապա պատրաստ եղեք հավասարապես կրելու պատասխանատվությունը, որը որ վաղ թե ուշ կրելու է Նիկոլ Փաշինյանը»։

--00--ԱԹ