Ռուս փրկարարները տարհանել են ԼՂ ուղևորվող՝ ձնակույտի տակ մնացած ավտոբուսը. տուժածներ չկան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

ՌԴ ԱԻՆ

Ռուս փրկարարները տարհանել են Լեռնային Ղարաբաղի ճանապարհին ձնակույտի մեջ հայտնված՝ փախստականների տեղափոխող ավտոբուսը: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻ նախարարությունից:

Արտակարգ պատահարի ժամանակ ավտոբուսում եղել է 42 մարդ՝ այդ թվում 8 երեխա: Վարորդը թեթև վնասվածք է ստացել, նրան բուժօգնություն է ցուցաբերվել: Այլ տուժածներ չկան:

Ավտոբուսն ուղեկցել են մինչ Ստեփանակերտ:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս