Լևոնից՝ Սերժ բերել են էս օրվան, Նիկոլը վրեժխնդիր եղավ հայ ժողովրդից․ Պավլիկ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

«Ես միտում եմ տեսնում, ես չէի պատկերացնում, որ ՀՀ իշխանությունը այսպիսի վրեժխնդրություն կարող էր անել հայ ժողովրդի հանդեպ»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

«Չնայած այս ամբողջ ընթացքը, Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած մինչև Սերժ, հաջորդականորեն բերել է այս օրվան, և այսօր ժողովրդին կանգնեցրել այնպիսի փաստի առաջ, որ կարող են հայրենազրկվել կամ արտագաղթել, բայց կոչ եմ անում չգնալ այդ քայլին, չտրվել սադրանքին, քանզի մենք այսպիսի օրեր շատ ենք տեսել մեր պատմության ընթացքում և կարողացել ենք գտնել ելքեր»,- նշել է բանախոսը:

«Թող գերագույն չարիքն այսօր բացատրություն տա իր հպարտ քաղաքացիներին, թե ո՞նց եղավ այս ամենը, հիմա ի՞նչ ես ասելու էդ մարդկանց, կա՞ բառ որը կբնութագրի այս արհավիրքը»,- ասել է Մանուկյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև Փաշինյանի վերջին գրառումներին, ինչպես նաև թեմային առընչվող կարևոր այլ հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

--0--ԿԿ