Ստեփանակերտի ծննդատունն ընդունել է առաջին 8 ծննդկաններին․ վերանորոգումները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները Լեռնային Ղարաբաղում մարդասիրական առաքելություն ընթացքում մոր և մանկան առողջության կենտրոնում իրականացրել են վերականգնման աշխատանքներ։

Առաջիկա օրերին բժշկական հաստատությունն ամբողջությամբ կգործի, իսկ այսօրվա դրությամբ ծննդատունն ընդունել է առաջին 8 ծննդկաններին:

Փրկարարներն ուսումնասիրել են նաև Ստեփանակերտի Ա. Սախարովի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը, որտեղ ապակեպատումը վերականգնվել է: Մոտ ապագայում դպրոցը կընդունի առաջին աշակերտներին:

ՌԴ ԱԻՆ խումբը և քաղաքային վարչակազմի ներկայացուցիչները շարունակում են տուժած բնակչությանը շրջանում շինանյութեր բաշխել, որպեսզի բնակելի շենքերի վերականգնման հարցը կարգավորվի։

--00--ԱՀ