ԼՂ հակամարտությանը Թուրքիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի համար խնդրահարույց է. Հաթչինսոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Հաթչինսոն

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչինսոնը Թուրքիային կոչ է արել երկու անգամ մտածել, նախքան կակտիվացնի ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը: 

«Միտքը այն մասին, որ դուք կարող եք ռուսական արտադրության С-400 համակարգը տեղավորել մեր դաշինքի կենտրոնում, անցնում է սահմանները: Մենք դա մեկ անգամ չէ, որ դա արձանագրել ենք Թուրքիայում»,- նշել է նա:

Վերջինիս խոսքով` Թուրքիան դեռ կարող է հասցնել չեղարկել ՌԴ հետ այդ գործարքը:

Հաթչինսոնը նաև նշել է` Թուրքիայի կողմից ածխաջրածինների որոնումը Միջերկրական ծովի արևելյան մասերում և նրա մասնակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԼՂ հակամարտությանը ՆԱՏՕ-ի միասնականության համար «խնդրահարույց» են եղել:

 

--00--ԱԹ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս