Կոնստանտին Կոսաչյովը կարծում է՝ ԼՂ խնդրի կարգավորումը դիվանագետների և Պուտինի վաստակն է

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Կոսաչյով

Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի ղեկավար Կոնստանտին Կոսաչյովը Ազգությունների գործերի դաշնային գործակալության (ԱԳԴԳ) համաժողովի ժամանակ կարծիք է հայտնել, որ ԼՂում հակամարտության թեժ փուլի լուծման ժամանակ ազգամիջյան հարաբերությունների կարգավորման՝ Ռուսաստանի փորձը պահանջված էր:

«Ռուսաստանի փորձը, նրա դիվանագիտությունը փայլուն կերպով ցուցադրվեցին ԼՂ-ում հակամարտության թեժ փուլի լուծման և խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքում»,- ասել է Կոնստանտին Կոսաչյովը, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ պաշտոնյայի՝ ՌԴ-ին հաջողվեց արագ լուծել խնդիրը, ինչը առավելապես դիվանագետների, անձամբ Վլադիմիր Պուտինի վաստակն է, ինչպես նաև այն փորձի, որ Ռուսաստանը կուտակել է ազգամիջյան հարաբերությունների կարգավորման համար:

Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս