Ստեփանակերտում կես ժամից կասետային ռումբեր կականազերծվեն. պայթյուն լսելիս խուճապի չմատնվել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ռումբեր կլաստերային.

ԱՀ ԱԻ ՊԾ-ից տեղեկացնում են, որ ժամը 15:00-ի սահմաններում Ստեփանակերտի Լազարևի փողոցում տեղի կունենա տարածքից հայտնաբերված «Սմերչ» համազարկային ռեակտիվ հրթիռից արձակված կասետային ռումբերի ականազերծում:

«Խնդրում ենք, պայթյուն լսելու դեպքում խուճապի չմատնվել:

ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները շարունակում են Ստեփանակերտը և բոլոր բնակավայրերը մաքրել պայթուցիկ զինատեսակներից և դրանց մնացորդներից:

Մանրամասների և այլ պարզաբանումների համար զանգահարել ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն՝ 911,101 և 112 շուրջօրյա գործող կարճ հեռախոսահամարներով»,- ասված է հաղորդագրության մեջ:

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս