Կազանում ձերբակալել են ավելի քան 30 կնոջ սպանության մեջ կասկածյալին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News  

Կազան

Կազանում ձերբակալել են այն տղամարդուն, որը կասկածվում Է մի քանի տասնյակ տարեց կանանց սպանության մեջ: Այդ մասին հաղորդել Է «360» հեռուստաալիքը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրան փնտրում Էին մի քանի տարի. երեք տարի առաջ նրան գտնելու եւ անձը պարզելու գործում օգնության համար առաջարկվել Էր երեք միլիոն ռուբլի: Ինչպես հաղորդել Է «Տատար-Ինֆորմ» լրատվական գործակալությունը, գործողությանը մասնակցել են միանգամից մի քանի ուժային գերատեսչությունների աշխատակիցներ:

Հետաքննությունն ունեցել Է հանցագործի ԴՆԹ-ի նմուշը (նրան հաջողվել Է հայտնաբերել այն վայրում, որտեղ կատարվել Է սպանություններից մեկը) եւ այն համընկել Է ձերբակալվածի ԴՆԹ-ի հետ: Ինչպես ենթադրում են քննիչները, տղամարդն առաջին սպանությունը կարող Էր կատարել 2011 թվականին: Բացի այդ, նրանք կարծում են, որ նա գործել Է ոչ միայն իր, այլեւ հարեւան տարածաշրջաններում:

Ընդամենը նրան վերագրում են ավելի քան 30 սպանություն: Ռուսաստանի ՆԳ նախարարության Կազանի վարչության պետ Ռուստեմ Քադիրովը տեղի հեռուստաալիքներից մեկի եթերում ավելի վաղ կարծիք Էր հայտնել, որ հանցագործը հետեւում Է կանանց, որը կարող Է առաջարկել պայուսակը խանութից տուն հասցնել:

Ըստ այլ տվյալների, տղամարդն ապագա զոհերի բնակարաններ Է թափանցել հատուկ աշխատողի կամ այլ ծառայության, օրինակ գազի աշխատողի տեսքով: Ձերբակալվածն արդեն ցուցմունքներ Է տվել: Հետաքննությունը վարում Է Ռուսաստանի քննչական կոմիտեի հետաքննչական վարչությունը։

 --00—ՄՀ