Արցախցի շահառուների ցուցակն ընդլայնվել է․ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1,  24News    

Արցախ

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է․

Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։

Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ այսուհետ շահառու չեն հանդիսանալու միայն 2020 թ. հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։

Հանվել է նաև ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։

Այսպիսով, եթե նախկինում մուտքագրված դիմումը մերժվել է անհատ ձեռներեց լինելու, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ ստանալու, իսկ անչափահասի դեպքում՝ ծնողի շահառու չհանդիսանալու հիմքով, ապա խնդրում ենք մուտքագրել նոր դիմում։

 --00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս