Անի Սամսոնյանը գերիների հարցով դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Անի Սամսոնյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակ դիմել եմ վեհաժողովի երրորդ` Ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահող Կիրիակոս Հաջիանիին (Կիպրոսի պատվիրակ) մեր ռազմագերիների հարցով:

Գրության հետ միասին տրամադրել եմ նաև այն տեսանյութերը, որոնք ապացուցում են հայ ռազմագերիների նկատմամբ ոչ մարդասիրական վերաբերմունքը:

Ամբողջ պատերազմի ընթացքում ԵԱՀԿ ԽՎ-ն այդպես էլ առանձնահատուկ քննարկման առարկա չդարձրեց Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիան, չնայած այն բանին, որ հանդիպումներից մեկի ժամանակ ի պատասխան իմ ելույթին ԽՎ Գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլան հանձն առավ այն կազմակերպել:

Հուսանք, մեր կիպրոսցի գործընկերոջ նախագահությամբ երրորդ կոմիտեն կուսումնասիրի ռազմագերիների հարցը»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս