ԼՂ-ում կրակի վերահսկման համատեղ կենտրոնում ռուս-թուրքական հավասար ներկայացվածություն կլինի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

ՌԴ ՊՆ

Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել ԼՂ-ում հրադադարի վերահսկման համատեղ կենտրոնի հիմնման վերաբերյալ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՌԻԱ-Նովոստին, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը՝ տեղեկացնելով, որ ստեղծվող կենտրոնի անձնակազմում ռուսների ու թուրքերի հավասար ներկայացվածություն կլինի: 

«Նոյեմբերի 11-ին ՌԴ և Թուրքիայի պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված հուշագրով համաձայնություն է ձեռք բերվել՝ կրակի և բոլոր գործողությունների դադարեցման վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործարկման կարգի և տեղակայման մասին: Կենտրոնը կլինի Ադրբեջանի տարածքում: Ռուսական և թուրքական անձնակազմերը համատեղ կենտրոնի կազմակերպական կառուցվածքում կլինեն հավասար թվով»,- նշել է նա:

--00--ԱԹ