Եթե Սարգսյանը և Քոչարյանը չէին կարող, ապա Նիկոլն ուներ փոխզիջումների գնալու լեգիտիմություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ գնահատել իրերի դրությունը՝ ունենալով տեղեկություններ պատերազմի մասին։ Փոխարենը բանակցությունների չգնաց, կոշտացրեց դիրքորոշումը։

Նրա կարծիքով՝ մեր կողմից չեն արվել քայլեր, որոնք կհետաձգեին կամ կկանխեին այդ պատերազմը։
Խոսելով խաղաղ կարգավորման գործընթացի և փոխզիջումների մասին՝ նա ասել է, որ եթե նախկին ղեկավարներ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը չէին կարող, ապա Նիկոլ Փաշինյանը հանրությունից ստացել էր փոխզիջումների գնալու լեգիտիմություն։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ