Նիկոլի բոլոր փաստարկներն ամեն գնով իշխանության մնալու դաշտից են․ Վահան Արծրունի

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կողմից դավաճանության մասին խոսելու հիմքեր կան։ Երկու կողմից էլ բերվում են փաստարկներ։ Դա արվում է հասարակության ուշադրությունը շեղելու համար։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է երգահան Վահան Արծրունին։

Նրա կարծիքով՝ հանրությունն այլևս չի վստահում իշխանության ստահոդ տեղեկությանը, բայց միաժամանակ ընդգծում է, որ ընդդիմության գերնպատակն էլ միայն վարչապետի հրաժարականին հասնելն է։

Խոսելով վարչապետի վերջին գրառում-բացատրությունների մասին՝ երգահանը նկատել է, որ բերված բոլոր փաստարկներն ամեն գնով իշխանություն մնալու դաշտից են։

«Նիկոլը շատ լավ հասկանում է, որ միակ հնարավորությունը թեկուզ իր  ֆիզիկական անվտանգության համար իշխանության մեջ մնալն է։  Պատերազմի ընթացքում հանրությանը մոլորեցնող իշխանությունը վստահություն չի կարող ունենալ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս