Արտաշատի ոստիկանները ապօրինի զինամթերք և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի 39-ամյա մի բնակիչ տանն ապօրինի ռազմամթերք և թմրանյութ է պահում, տեղեկացնում է Ոստիկանությունը:

Նոյեմբերի 27-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արտաշատի բաժին: Նույն օրը նրա տան բակի զննությամբ տարաների մեջ հայտնաբերվեցին 1800 գրամ դեղնականաչավուն զանգված, ինչպես և նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 44 փամփուշտ ու պահունակ:

Ըստ 39-ամյա տղամարդու` հայտնաբերված բուսական զանգվածը կանեփ է, քաղել է վայրաճ թփերից և պահել իր օգտագործման համար, իսկ զինամթերքը ձեռք է բերել Արցախի ինքնապաշտպանական մարտերին մասնակցելու ժամանակ:

Նշանակվել են փորձաքննություններ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս