ԼՀԿ-ն վարչապետին հեռացնելու ևս մի փորձ է անում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

լհկ

«Հրապարակ» թերթը գրում է․ «ԱԺ ԼՀԿ խմբակցության նախաձեռնությամբ դեկտեմբերի 7-ին կկայանան խորհրդարանական լսումներ, որի օրակարգում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների նախագիծն է, այսպես կոչված՝ ճանապարհային քարտեզը։

Ըստ ԼՀԿ-ի պլանի՝ «պարտության սիմվոլ վարչապետը հեռանում է: Խորհրդարանն ընտրում է վարչապետ: Ձեւավորվում է իրենց ոլորտներում հաջողության հասած անձանց պրոֆեսիոնալ անցումային կառավարություն», ապա ամիսներ անց անցկացվում է խորհրդարանական արտահերթ ընտրություն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ