«Իմ քայլի» պատգամավորները հերթով դուրս են գալիս խմբակցությունից․ «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2, 24News

Thumbnail

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գևորգյանը երեկ հայտա­րարություն տարածեց. «Վերահաստա­տում եմ, որ ինձ համար ազգային համե­րաշխությունն ու միասնությունը, ներ­քաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են:

Հայաս­տանի և Արցախի առջև ծառացած խն­դիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կա­յունության և ՀՀ Սահմանադրությանն անվերապահորեն հետևելով: Այս օրե­րին փորձել եմ ջանքերս ուղղել գործըն­կերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու և մեր պետության համար առավել արդյունա­վետ լուծումներ գտնելու գործին:

Միևնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողություն­ների, մեր պետության առջև ծառացած մի շարք առանցքային և խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տա­րաձայնություններից ելնելով՝ որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակ­ցությունից՝ որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջև ստանձնած պարտավորություններիս կա­տարումը: Ուզում եմ նաև ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարևոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծ­վելու գաղափարը: Կյանքում և գործունե­ությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու և դիրքո­րոշումս հայտնելու հարցերում և այս առումով կարծում եմ կայացված որոշումը ընկալելի կլինի նաև խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս և արժեքնե­րիս նկատմամբ միշտ հավատարիմ լինե­լու պարտավորությանս մասին»:

Այս ամենից հետո ArmLur.am-ը տեղե­կություն ստացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմ­բակցության մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը ևս խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունի: Պատ­գամավորի հետ զրուցել ենք՝ հասկանալու՝ արդյոք պատրաստվում է նման քայլի դի­մել, թե ոչ։

֊Տիկին Հովսեփյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու մտադրու­թյուն ունեք: Քննարկո՞ւմ եք անկախ պատգամավորի կարգավիճակում Ձեր աշխատանքը շարունակելու հարցը: Արդյոք քննարկումներ ունենո՞ւմ եք այդ հարցի վերաբերյալ:

֊Ո՞ւմ հետ քննարկում ունենամ:

֊Խմբակցության ներկայացուցիչների կամ խմբակցության ղեկավարության հետ չե՞ք քննարկել:

-Որևէ մեկի հետ չեմ քննարկել ու չեմ էլ քննարկելու, քանի որ եթե գամ այն որոշ­ման, որ հիմա ես պետք է թողնեմ խմբակ­ցությունը, ապա ոչ թե պետք է հարցնեմ, այլ պետք է որոշում կայացնեմ և տեղե­կացնեմ: Այդքանը:

֊Իսկ այս պահի դրությամբ որոշում ու­նե՞ք կայացրած:

-Հենց այս պահի դրությամբ նպատակա­հարմար չեմ գտնում:

-Խմբակցությունից դուրս գալը նպա­տակահարմար չե՞ք գտնում այս պահին:

-Այս պահին, այո, այլապես շատ վաղուց դա արած կլինեի, որովհետև երբ դեռ որևէ մեկը չէր գրել, ես արդեն գրել էի, պարզապես չեմ ներկայացրել խմբակցություն, քանի որ տաք քայլ անելու խնդիր չունեմ, այլ ունեմ վճռականության խնդիր, որ պետք է լուծեմ մի շարք հարցեր»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ